Եվրախորհրդարանի նախագահի համոզմամբ՝ ԵՄ-ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ունենա
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի անվտանգության և պաշտպանության միություն, որը կլրացնի ՆԱՏՕ-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռոբերտա Մեցոլան ասել է իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում:Նա ընդգծել է, որ ԵՄ-ն միշտ պետք է ավելի ուժեղ լինի, հետևողական և արդյունավետ, նախքան այն հարցը, թե ինչ է ակնկալում ուրիշներից:
Ըստ Եվրախորհրդարանի նախագահի՝ այդ առումով խոսքը վերաբերում է նաև իրական անվտանգության և պաշտպանության միության ստեղծմանը, որն իրենք երկար ժամանակ պահանջում են:
Կարծիքներ