Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի սահմանափակում ռուսների համար վիզաների տրամադրումը

Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի սահմանափակում ռուսների համար վիզաների տրամադրումը

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են վիզա ստանալու համար դիմել ԱՄՆ առաքելություններ ամբողջ աշխարհում, ռուսների համար ԱՄՆ մուտքի թույլտվություն տրամադրելու սահմանափակումներ չկան: Այս մասին չորեքշաբթի արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականի տեղակալ Ջուլի Սթաֆտը, երբ նրան խնդրել են մեկնաբանել G7 երկրներին ուղղված Կիևի կոչը՝ քննարկելու Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցը։

«Ռուսների համար սահմանափակումներ չկան։ Ռուսներն իրականում կարող են գնալ աշխարհի ցանկացած ԱՄՆ դեսպանատուն՝ դիմելու վիզաների համար։ Դա տեղի է ունենում ամեն օր»։ ասել է Սթաֆտը, որը վերահսկում է Պետդեպարտամենտի ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրման հետ կապված հարցերը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում