Apple-ը կողմնորոշվել է նոր iPhone-ի անվան հարցում

Apple-ը կողմնորոշվել է նոր iPhone-ի անվան հարցում

Apple-ի հաջորդ սմարթֆոնը կկոչվի iPhone 13, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով 9to5mac հրատարակությանը:

Լրագրողները հղում են անում սարքի համար բաղադրիչների մատակարարման շղթայի մասին տեղեկացված աղբյուրին: Ըստ ինսայդերի, Apple-ը կողմնորոշվել է նոր iPhone-ի անվան հարցում` կենտրոնանալով iPhone 13-ի վրա: Մասնագետը հայտնում է, որ ամերիկյան ընկերության թոփ-մենեջերները որոշել են շարունակել նոր մոդելի գաջեթների համարակալումը սովորական եղանակով:

Աղբյուրը պատմել է նաեւ, որ Apple-ը հաստատել է բաղադրիչների մատակարարներին եւ նոր ֆլագմանների արտադրողներին: IPhone 13-ի հիմնական մասը կարտադրի Foxconn-ը, մինչ Pegatron-ը կկենտրոնանա iPhone 13 mini-ի հավաքման վրա: Ինչպես սպասվում է, այս աշնանը ամերիկյան IT հսկան կներկայացնի չորս գաջեթ՝ iPhone 13, iPhone 13 mini, iPhone 13 Pro եւ iPhone 13 Pro Max:

Զեկույցում ասվում է, որ Apple-ի գործընկերները կսկսեն սմարթֆոնների արտադրությունը տարվա երրորդ եռամսյակում: IPhone 13-ի առավելագույն պահանջարկը ավանդաբար սպասվում է չորրորդ եռամսյակում` ամանորյա տոներին:

Ավելի վաղ որոշ ինսայդերներ ենթադրում էին, որ Apple-ը կհրաժարվի iPhone 13-ի անունից, որը կապված է տրիսկայդեկաֆոբիայի հետ` վախենալով 13 համարից: Հունվարին չինական աղբյուրները հայտնել էին, որ iPhone 13-ը կթողարկվի միայն 2022 թվականին, մինչդեռ 2021 թվականին ընկերությունը կներկայացնի iPhone 12s շարքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում