ԵՄ-ն հուսով է հուլիսին հասնել չափահաս բնակչության 70% պատվաստումների նպատակին

ԵՄ-ն հուսով է հուլիսին հասնել չափահաս բնակչության 70% պատվաստումների նպատակին

Հաջորդ վեց ամիսների ընթացքում ԵՄ-ն կամրապնդի իր նվաճումները COVID-19- ի դեմ պայքարում եւ կարագացնի վերականգնման գործընթացը,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր Twitter-ում:

«Վստահ եմ, որ մենք կհասնենք մեր նպատակին` այս ամսվա ընթացքում մեծահասակների 70%-ին պատվաստելու համար բավարար քանակությամբ չափաբաժիններ (COVID-19- ի համար դեղամիջոցներ) կտարածենք»,- ասել է նա` կոչ անելով, սակայն, «ջանքեր չխնայել» կորոնավիրուսի դեմ պայքարում հայտնում է Gazeta-ն:

Նա նշել է, որ պատվաստումը որոշիչ տարր է այս պայքարում։

Ավելի վաղ ԵՄ երկրների խորհրդում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան կոչ էր արել ԵՄ-ին նախապատրաստվել COVID-19-ի հավանական չորրորդ ալիքին` 2020 թվականին առկա խնդիրներից խուսափելու համար: Նրա խոսքով՝ ԵՄ երկրները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի վերադառնան այն «նորմալ կյանքին», որ կար համավարակից առաջ:

Դրանից առաջ ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն ասել էր, որ սոցիալական սահմանափակումների մեղմացման պատճառով Եվրամիությունում կորոնավիրուսային վարակների թիվն աճել է 10%-ով: Նա կարծում է, որ դա երկու պատճառ ունի՝ «դելտա» նոր շտամը եւ չպատվաստված մարդկանց մեծ թիվը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում