ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել զբոսաշրջիկների կողմից COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քևին Մունյոսը։

Մունյոսը նշել է, որ պատվաստանյութերի եւ բուժման մեթոդների վերաբերյալ նախագահի աշխատանքը կարեւոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, եւ որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները մոնիթորինգ կիրականացնեն գիտական տվյալների հիման վրա եւ շրջանառվող տարբերակների համատեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում