ԵՄ գագաթնաժողովին չի հաջողվել հաստատել նոր էներգետիկ փաթեթը

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները չեն հաստատել էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի համար Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկած միջոցառումների նոր փաթեթը, ներառյալ «գազային գնի դինամիկ միջանցք» ստեղծելու առաջարկները։ Նրանք ընդամենը «ռազմավարական հանձնարարականներ» են տվել ԵՀ-ին և ԵՄ խորհրդին՝ այդ առաջարկների հետագա մշակման համար։ Այսպես «համաձայնություն» է անվանել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովում ավելի քան տասը ժամ քննարկելուց հետո։ Առաջնորդները, մասնավորապես, ԵՀ-ից պահանջել են կանխել գազի սպառման ռացիոնալացումը համայնքի երկրներում, ինչպես նաև ապահովել, որ կապույտ վառելիքի գների վերահսկման ապագա միջոցառումները չեն ազդի դրա մատակարարման համար գոյություն ունեցող երկարաժամկետ պայմանագրերի վրա:
Կարծիքներ