Վարչապետն անդրադարձավ պատվաստնայութի հետ կապված բանակցություններին
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե ինչպես են ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, եթե պատվաստանյութ դեռևս չկա:
«Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստվանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ապագա պատվաստանյութն ահռելի քանակությամբ ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրների ձեռքում», - ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց, որ իրականում, պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր: «Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատվածը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», - ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ ներկայում տարբեր երկրների կլինիկաներում պատվաստանյութերի փորձարկումներ են իրականացվում:
Կարծիքներ