Վերիշեն գյուղի մոտակա սարին բռնկված հրդեհն ինքնամարվել է

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ ն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն:
Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։
Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։
Կարծիքներ