ՀՀ տարածքում ձյան տեղումների հետևանքով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ ձյուն է տեղում նաև Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում:
Կարծիքներ