«Բավարիան» հյուրընկալվելիս 7։0 հաշվով հաղթեց «Բոխումին»
Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 7։0 հաշվով հաղթեց «Բոխումին», հայտնում է «Արմսպորտը»։
Մյունխենյան ակումբի կազմում աչքի ընկան Լերոյ Սանեն, Մատիաս Դե Լիխտը, Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին և Սադիո Մանեն, որը դարձավ դուբլի հեղինակ։ Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։
«Բավարիան» 3 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Կարծիքներ