Հնարավոր է` ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կրկին Բելառուսում անցկացվի

Հնարավոր է` ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կրկին Բելառուսում անցկացվի

Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կարող է կրկին Բելառուսի տարածքում անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկիին, որը կապի մեջ է կազմակերպիչների հետ։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կարող են տեղի ունենալ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի վաղվա հանդիպումից հետո՝ ի կատարումն քննարկված պայմանավորվածությունների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովն ու Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները նախատեսված են մարտի 10-ին Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում