Ուկրաինան վերսկսել է կոնտեյներային փոխադրումները Օդեսայի նավահանգստով
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դանիլ Գետմանցևը հայտնել է Օդեսայի նավահանգստից կոնտեյներային փոխադրումների վերականգնման մասին։ Տեղի է ունեցել վերջին երկու տարվա մեջ առաջին փոխադրումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առաջին կոնտեյներային նավը ժամանեց Օդեսայի նավահանգիստներից մեկը և հենց հաջորդ օրը հաջողությամբ մեկնեց Ուկրաինայից»,- ասել է պատգամավորը։
Գետմանցևի խոսքով՝ Ուկրաինան կարողացավ վերսկսել առևտրային բեռնափոխադրումները, երբ Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ հացահատիկի գործարքից, որը պահանջում էր հացահատիկի այլընտրանքային ճանապարհի բացում Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությամբ։
Նախկինում հացահատիկն արտահանվում էր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի գործարքի շրջանակում, բայց այն դադարեցվել էր 2023 թվականի հուլիսի 18-ին։ Ռուսաստանը Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին ծանուցել էր դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին։
Կարծիքներ