Հարավային Կորեայում գնահատել են Telegram-ի արգելքի հավանականությունը
Կորեայի Հանրապետությունում Telegram-ի արգելքը քիչ հավանական է և որպեսզի այն արգելափակեն, պետք է խնդիր առաջանա ամբողջ երկրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հարավկորեական Delight իրավաբանական ընկերության գլխավոր իրավաբան Չո Վոն Հին։
Ըստ փաստաբանի՝ Telegram-ն ամբողջությամբ արգելելու համար անհրաժեշտ կլինի արգելափակել IP հասցեները, որոնց միջոցով այն կարելի է ներբեռնել։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ այս ծառայությունն ինքնին ճանաչվի խնդրահարույց, ինչն այս պահին այդպես չէ։
«Երկրում ծրագրի վնասակարության մասին բանավեճեր չեն եղել, ուստի արգելքը դեռ հեռու է: Որպեսզի ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտ է արգելել Telegram-ը, անհրաժեշտ է, որ բազմաթիվ հանցագործություններ կատարվեն տվյալ միջոցով, ինչից հետո դրա օգտագործումը կդառնա իրական խնդիր և կառաջանա երկրի տարածքում օգտագործման ամբողջական դադարեցման պահանջ», - ասել է Չո Վոն Հին:
Ավելի վաղ Հարավային Կորեայի ոստիկանությունը նախաքննություն էր սկսել Telegram իրավաբանական անձի նկատմամբ՝ հանցագործություններին նպաստելու, մասնավորապես՝ սեռական բնույթի կեղծ տեսանյութեր և այլ հանցագործություններ պարունակող հոլովակներ տարածելու կասկածանքով։Դեռևս չի հաղորդվում, որ ընկերությունը համաձայնել է որևէ տվյալ փոխանցել հարավկորեական ոստիկանությանը։ Telegram-ը մինչ այժմ կարգավորող մարմնին տրամադրել է բացառիկ էլփոստի հասցեն՝ մեդիա վերահսկող մարմնի հետ հետագա հաղորդակցության համար:
Կարծիքներ