Երևանի 28 փողոցի վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, քաղաքը լինի կոկիկ կահավորված․ Ավինյան
Երևանի 28 փողոցի վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Սա առաջին հերթին քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ծրագիրն իր հերթին նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:
«Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն ենք իջեցնելու գետնի տակ»,- գրել է Ավինյանը:
Կարծիքներ