Ռեալի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հրաժարվել 3 խաղացողների ծառայություններից
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել ակումբի մի քանի խաղացողների վերաբերյալ։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Marca-ն։ «Արքայական ակումբի» ղեկավարները որոշել են հրաժարվել Էդեն Ազարի, Գարեթ Բեյլի և Իսկոյի ծառայություններից։
Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու վերը նշված ֆուտբոլիստներին, որպեսզի վերջիններս վերգտնեն իրենց լավագույն խաղային որակները, սակայն նրանցից ոչ մեկը չի ցանկանում մնալ իսպանական գրանդում։
Հիշեցնենք, որ Իսկոյի և Բեյլի գործող պայմանագրերի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը, իսկ Ազարինը՝ 2023/2024 մրցաշրջանից հետո։
Կարծիքներ