ԱՀԿ ղեկավարը հայտնել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին
Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը մի քանի շաբաթվա նվազումից հետո սկսել է աճել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նա նշել է, որ դեպքերի հատկապես մեծ աճ է նկատվում Ասիայում:
Գեբրեյեսուսի խոսքով՝ կարելի էր ակնկալել հիվանդության տեղային բռնկումներ այնտեղ, որտեղ վիրուսի տարածման դեմ միջոցները սկսել են չեղարկվել:
Կարծիքներ