Իրանն Օմանի ծոցում նավթատար տանկեր է կալանել

Իրանն Օմանի ծոցում նավթատար տանկեր է կալանել

Իրանի ռազմածովային ուժերն ապրիլի 27-ին Օմանի ծոցում կալանել են նավթատար տանկեր, որը նավարկել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո:

Ինչպես հաղորդում է «Տասս»-ը, այս մասին հայտնում է IRNA-ն:

Ասվում է, որ Պարսից ծոցում իրանական նավին  Մարշալյան կղզիների դրոշով նավ է բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, իրանական նավի անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են:  Նավթատար տանկերը կալանվել է Օմանի ծոցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում