Բելառուսի ԿԸՀ ղեկավարը նշել է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման լավագույն ժամանակը
Բելառուսի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու լավագույն ժամանակը 2021 թվականի դեկտեմբերն է, կարծում է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երմոշինայի խոսքերով` քվեարկությունը օպտիմալ կերպով կզուգորդվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման հետ, որոնք պետք է տեղի ունենան մինչև 2022 թվականի հունվարի 18-ը. այս դեպքում լրացուցիչ ծախսերը նվազագույն կլինեն:
«Քանի որ հանրաքվեի համար գումար երբեք չի նախատեսվում: Դա միշտ էլ ինքնաբուխ որոշում է: Բայց պատգամավորների կամ նախագահի ընտրությունների համար բյուջեում գումար միշտ կա»,-ընդգծել է Երմոշինան:
Բայց ընտրական քարոզարշավը, նրա խոսքերով, ավելի լավ է անել Ամանորի արձակուրդներից առաջ՝ դեկտեմբերի կեսերին:
Կարծիքներ