Չորս ննջասենյակով նյույորքյան բնակարանը վաճառվել է 190 մլն դոլարով
Նյու Յորքում Կենտրոնական զբոսայգի նայող չորս ննջասենյակով բնակարանը վաճառվել է 190 մլն դոլարով, տեղեկացրել է Wall Street Journal թերթը։
Վաճառողը՝ սկանդալների մեջ ներքաշվածությամբ հայտնի ամերիկյան միլիարդատեր Դենիել Օչը, բնակարանը գնել էր ընդամենը երկու տարի առաջ 93 մլն դոլարով։
900 քառակուսի մետր մակերեսով բնակարանը, որը գտնվում է Մանհեթենի սրտում, 220 Central Park South հասցեում, ամենաթանկարժեք վաճառքներից մեկը դարձավ Նյու Յորքում։
Այն գնել է անունը չնշած գնորդը։
Մեկ այլ բնակարան նույն երկնաքերում գնել է 2019թ. ամերիկյան հեջ-ֆոնդի մենեջեր Քեն Գրիֆինը 238 մլն դոլարով։ Սա ամենաբարձր գումարն է, որը երբեւէ վճարվել է Միացյալ Նահանգներում բնակարանի համար։
Կարծիքներ