Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։ Օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում