Վենեսուելայի իշխանությունների կողմնակիցները շահում են ընտրությունները երկրի 20 նահանգներում եւ Կարակասում
Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում: Համապատասխան տվյալները նոյեմբերի 21-ին Venezolana de Televisiցn հեռուստաալիքի եթերում հայտնել Է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) ղեկավար Պեդրո Կալսադիլյան:
ԱԸԽ-ի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել Է 41,8 տոկոս, ինչը համապատասխանում Է 8 151 793 քվեարկողների: Այս պահին մշակվել Է արձանագրությունների շուրջ 90 տոկոսը: Նոյեմբերի 21-ին Վենեսուելայում կայացել են տարածաշրջանային եւ մունիցիպալ ընտրություններ, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները որոշել են տեղական գործադիր իշխանության ղեկավարներին եւ օրենսդիր ժողովների անդամներին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է երկրի Ազգային ընտրական խորհուրդը, ընտրական պաշտոններին հավակնում Է ավելի քան 70 հազար թեկնածու: Ընտությունների դիտարկման համար արտասահմանից Վենեսուելա Է ժամանել շուրջ 300 օտարերկրացի փորձագետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ