Լոնդոնում բողոքի ցույցերի ժամանակ 9 ոստիկան է վիրավորվել
Լոնդոնում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ինը ոստիկան է վիրավորվել։ Սքոթլանդ Յարդի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծայրահեղ աջ ակտիվիստների հետ բախումների արդյունքում տուժել են նրա աշխատակիցները։
Ոստիկանության զեկույցում ընդգծվում է, որ անգլիացի ազգայնականները ծայրահեղ ագրեսիվ են եղել ոստիկանության նկատմամբ՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ և բղավելով, որ Սքոթլանդ Յարդի աշխատակիցները «այլևս անգլիացի չեն»։ Բրիտանացի քաղաքական դիտորդները դա կապում են բրիտանական ներքին գործերի նախարարության ղեկավար Սուելլա Բրեյվերմանի շաբաթօրյա երթի նախօրեին արված հայտարարություններով։
Կարծիքներ