ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել է Դուշանբեի հռչակագիրը

ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել է Դուշանբեի հռչակագիրը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում, որն ընդունվել է միավորման կազմավորման 20-ամյակի առթիվ, ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին, նշելով, որ երկիրը պետք է լինի չեզոք, միասնական և ժողովրդավարական:

Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր Էթնիկ, կրոնական և քաղաքական խմբերի մասնակցությամբ:

Գագաթնաժողովում նաև փաստաթուղթ է ստորագրվել, որը նախատեսում է կազմակերպությանն Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել է տեսակապով, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը:

Ներկայում ՇՀԿ-ի անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը և Հնդկաստանը:

Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան՝ գործընկեր երկրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում