Դելտա շտամով վարակված 20-28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. Անահիտ Ավանեսյան
COVID-ից սեպտեմբերի 1-ին 19 մահ է գրանցվել ՀՀ-ում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հիվանդության երիտասարդացում ենք նկատում։ Նախորդ շաբաթ ասել էի, որ ունենք 20 և 28 տարեկան երիտասարդներ, ցավով պետք է նշեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուստի, սա մեզ իսկապես ահազանգ է, որ բոլորս պատկերացնենք առաջիկայում մեր վարքագիծը, ամեն մեկը, իր հանրային պատասխանատվության մասը կրելով, նպաստի, որ բնակչության առողջությունն ու կյանքը պաշտպանենք», – ասաց Ավանեսյանը:
Կարծիքներ