ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին
Փետրվարի 5-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Նիդեռլանդների իրավապահ կառույցների համագործակցությունը։ Ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ խոսելով ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ձևավորման մասին։
Նիկո Սխերմերսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացմանը, որն ուղղված կլինի օրենքի գերակայությանն ու հանցավորության դեմ պայքարին։
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարծիքներ