«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
««Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ը, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ