Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի զենիթահրթիռային համակարգեր
Լեհաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային հակահրթիռային համակարգերի և զինամթերքի միջոցով սպառազինություն տրամադրելու մասին որոշմանը, հայտնում է European Pravda-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հայտարարությանը։
«Մենք կտրամադրենք լեհական ամենաարդիական սարքավորումները՝ Piorun շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք»,- ասել է Բլաշչակը։
Հիշեցնենք, որ նախօրեին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ Լեհաստանը նախատեսում է Ուկրաինա տեղափոխել զինամթերք, Grom շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և տարբեր տեսակի անօդաչու սարքեր։
Կարծիքներ