Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ

Թուրքիայի կենտրոնական հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է NTV Haber հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, ևս 41-ը՝ վիրավորվել։
Վարկածներից մեկի համաձայն՝ Ադանա-Կոնյա ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել: Ավտոբուսում ուսանողներ են եղել:
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ու արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Տուժածները հոսպիտալացվել են։
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառներն ու հանգամանքները։
Կարծիքներ