Մովսեսյանի դուբլի շնորհիվ Ուրարտուն կամային հաղթանակ տոնեց Կալևի հետ խաղում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» այսօր Էստոնիայում մրցեց «Կալևի» հետ:
Գրում է Armsport.am-ը։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 11-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տրիստան Տևալին։ 28-րդ րոպեին երևանյան ակումբի կազմում իր նորամուտի խաղում աչքի ընկավ Էդգար Մովսեսյանը՝ հավասարեցնելով հաշիվը։
Երկրորդ խաղակեսում Մովսեսյանը նաև դուբլ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 77-րդ րոպեին։ Հանդիպման ընթացքում երևանյան թիմը զգալի խաղային առավելություն ուներ, սակայն մի քանի անգամ էստոնական թիմին ավելի խոշոր հաշվով պարտությունից փրկեց ֆինն դարպասապահ Ֆորսմանը։
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ Գունկոյի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում, հուլիսի 18-ին։
Կարծիքներ