Որ խմբերն են 2026-ից ներառվելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում, և ինչ կարժենա ապահովագրական փաթեթը

Որ խմբերն են 2026-ից ներառվելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում, և ինչ կարժենա ապահովագրական փաթեթը

Մարզային բժշկական կենտրոնները կանցնեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, կլինեն կառավարչական փոփոխություններ, նախատեսված կազմակերպաիրավական ձևակերպումների մասով աշխատանքը կատարվել է:

Այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պետությունը առաջին հերթին ունի նպատակ այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել:

Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս ՓԲԸ-ների կառավարմանը մոտենում ենք որպես կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան, շահույթ գեներացնելու և պետության ներդրումները ճիշտ ձևաչափով վերադարձնելու, մեծացնելու և ընդլայնելու տրամաբանության մեջ: Ես սա շեշտադրում եմ, որովհետև մեր ընդհանուր համակարգի գործունեությունը և ֆինանսավորման սկզբունքն այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից, թե դա պետակա՞ն ԲԿ է, թե՞ մասնավոր: Մենք ունենք ծառայության որակին վերաբերելի հստակ չափորոշիչներ և փոխհատուցում ենք մեր գինն այնպես, որպեսզի ԲԿ-ներն ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել և ապահովագրության շրջանակներում էլ:

Դրա համար հավաքագրված տեղեկատվության և արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականության: Սա վերաբերում է այն բանին, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալների կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով:

Միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որ որևէ ԲԿ չի փակվելու, որևէ ԲԿ չի կրճատվելու, բոլոր մարզային ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, շենքերում և տեղակայման վայրերում»,- մանրամասնել է նախարարը և հավելել, որ նախաձեռնության նպատակն է ունենալ միասնական տրամաբանությամբ և ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի գումարները, որ վճարվում են ծառայությունների դիմաց, ոչ թե տրամադրվեն կառավարչական, վարչական ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ կոնկրետ ծառայություններ սպասարկելուն և բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում