Հոկտեմբերի 4–5-ը կանցկացվի Երևանի մարաթոն 2025-ը

Հոկտեմբերի 4-5-ը կանցկացվի Երևանի մարաթոն 2025-ը: Մասնակցել կարող են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«1 կմ մանկական վազք — 7–12 տարեկանների համար (3 տարեկանից փոքրիկները՝ ծնողների հետ միասին)
5 կմ — 13+ տարեկանների համար
12 կմ — 16+ տարեկանների համար
21.1 կմ և 42.2 կմ — 18+ տարեկանների համար
Ծրագիր
Հոկտեմբերի 4 — 1 կմ (երեխաների) և 5 կմ վազք (մեկնարկ/ավարտ՝ Հրազդանի կիրճում)
Հոկտեմբերի 5 — հիմնական վազքերը՝ 42.2 կմ, 21.1 կմ և 12 կմ (մեկնարկ/ավարտ՝ Շահումյանի հրապարակում)
Սպասում ենք բոլորիդ՝ միասին վազելու:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ www.armeniamarathon.org»,- նշվում է հաղորդագրությունում:
Կարծիքներ