Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը թաքնվել է կորոնավիրուսից գյուղում
Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլահ Աղաեւը թաքնվել է կորոնավիրուսից գյուղում: Նա հրաժարվել է պատասխանել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին լրագրողների հարցերին:
Unikal.org-ի լրագրողը զանգել է նրան, Աղաեւը հայտնել է, որ գտնվում է գյուղում եւ չի հետեւում համաճարակաբանական վիճակից: «Ես Բաքվում չեմ, ես գյուղում եմ, ոչինչ չգիտեմ: Գյուղում եմ, որտեղ չկա ո՛չ հեռուստացույց, ո՛չ համացանց: Եվ հետո ի՞նչ, որ ես գլխավոր համաճարակաբանն եմ: Ես էլ եմ մարդ, ես էլ ունեմ հարազատներ: Զանգեք առողջապահության նախարարությանը»,-ասել է նա:
Կարծիքներ