ՍԴ նախագահը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր

ՍԴ նախագահը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սահմանդարական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:

Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում