Թուրքիայի զինված ուժերը Լեհաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերը Լեհաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությանը

Մարտի 4-5-ը ՆԱՏՕ-ն «Անսասան պաշտպան 24» զորավարժությունների շրջանակներում Լեհաստանում անցկացրել է «Վիշապ 24» զորավարժությունը։

Վերոնշյալը համարվում է ՆԱՏՕ-ի վերջին տարիներին իրականացրած ամենամեծ զորավարժությունը, որին մասնակցել է 90․000 զինծառայող, այդ թվում  նաև Շվեդիայից։

Նշվում է, որ զորավարժությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանիսայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի և Անգլիայի զորքերը և դրա նպատակն է ուժեղացնել հակառակորդի զսպման և պաշտպանական կարողությունները։

Զորավարժությանը ներկա են գտնվել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում