Զելենսկին ուղևորվել է Թուրքիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 8-ին, պաշտոնական այցով կայցելի Թուրքիա և կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի ռազմական հակամարտության ընթացքը, հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը»,- ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ