Վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը

Վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը

Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց այսօր` դեկտեմբերի 10-ին, վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությունն ուղեկցվեց քաղաքապետարանի կազմակերպած համերգով, այսպիսով սկիզբ տրվեց Թբիլիսիի տոնական միջոցառումներին: Միջոցառմանը մասնակցեցին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։

Հատկանշական է, որ Ռուսթավելիի պողոտան միջոցառման սկզբից փակվել էր մի քանի ժամով, մարդկանց մեծ հոսքի պատճառով ճանապարհային երթևեկությունը կաթվածահար էր եղել: Պանդեմիայի պայմաններում, մարդկանց մեծաքանակ կուտակումներ էին մետրոյի կայարանների մուտքերի մոտ ևս:

Այսօրվանից նաև երեկոյան ու գիշերային ժամերին ամանորյա լույսերով զարդարված կլինի ողջ քաղաքը:

Նշենք, որ դեկտեմբերի 24-ից Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում կբացվի «ամանորյա գյուղը» ու կշարունակի գործել մինչև հունվարի 14-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում