Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյան դատապարտվեց ազատարզրկման՝ 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ հրապարվել էր նաև մեղադրական վերդիկտը. Հանրային մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել Աջապահյանի համար: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վճռով մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մետ մտնելը:

Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում