Բայդենը կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն է ստացել
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր մամուլի ներկայությամբ ստացել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, որը մշակվել է ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech ընկերության կողմից: Նյուարքի (Դելավեր նահանգ) հիվանդանոցից հեռարձակումը վարել են կենտրոնական հեռուստաալիքները:
Այդ ընթացակարգի ժամանակ Բայդենը եղել է պաշտպանիչ դիմակով։ Նա շնորհակալություն է հայտնել կլինիկայի անձնակազմին և կարևորել պատվաստանյութի արագ բաշխումը երկրում։ Բայդենն առաջին չափաբաժինը ստացել էր դեկտեմբերի 21-ին։
ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության Պարենի և դեղորայքի որակի վարչությունը 2020 թվականի դեկտեմբերին հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի և BioNTech-ի մշակած պատվաստանյութին: Նաև սերտիֆիկացվել է պատվաստանյութը, որը թողարկում է ամերիկյան Moderna ընկերությունը։
Ջոնս Հոպկինսի համալսարանի տեղեկատվության համաձայն, որը հաշվարկներ է անցկացնում դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 22,5 մլն դեպք է հայտնաբերվել, մահացել է ավելի քան 374,7 հազար մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։
Կարծիքներ