ԱՀԿ-ում գնահատել են COVID-19-ի ճապոնական շտամի վտանգը
Կորոնավիրուսի նոր տարբերակը, որը հայտնաբերվել է Ճապոնիայում, առայժմ վարակն ավելի ագրեսիվ չի դարձրել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրայեսուսը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ ճապոնական ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետները SARS-CoV-2 նոր մուտացիա են արձանագրել, որը տարբերվում է Մեծ Բրիտանիայում կամ ՀԱՀ-ում տարածվածներից: Շտամը հայտնաբերել են Բրազիլիայից երկիր ժամանած չորս մարդու մոտ։
Գիտնականների խոսքերով՝ այժմ դժվար է գնահատել այդ մուտացիայի «պաթոգենության, կոնտագիոզության, թեստավորման մեթոդների կամ պատվաստանյութերի արդյունավետության մակարդակը»:
Նա հիշեցրել է դիմակներ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու կարևորության մասին։ Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ վիրուսի տարածման սահմանափակումը նվազեցնում է նոր շտամների առաջացման ռիսկերը:
«Հանգստյան օրերին Ճապոնիան ԱՀԿ-ին հայտնել է վիրուսի նոր տարբերակի մասին։ Որքան շատ է վիրուսը տարածվում, այնքան բարձր է հավանականությունը, որ վիրուսի նոր տարբերակներ կհայտնվեն… դա կարող է հանգեցնել հիվանդացության և հոսպիտալացումների աճի», — ասել է Գեբրայեսուսը:
Կարծիքներ