Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին:

 

«Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները.

 

+963 964 422 005

 

+963 942 000 690»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 6-ի կեսօրին Հալեպում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև։ 

Բախումների հարակից տարածքներում գտնվում են հայաբնակ թաղամասեր, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև երեկոյան ժամերն արձանագրվել են առնվազն 4 զոհ, 15 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ։ Երեկոյան բախումները սաստկացել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում