Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր

Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր

Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, միջադեպի կապակցությամբ ստացված ահազանգից հետո սկսվել են ինքնթիռների և մոտորանավակիների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները։

Թեմայի շուրջ հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նա լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ հունիսի 28-ին լճում խորտակված նավում 50-60 փախստական է եղել։

Նրա խոսքով՝ մինչև այժմ փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել լճից։

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։

Ենթադրություններ կան, որ ջրասույզ եղած նավը լճի 110-120 մետր խորության վրա է գտնվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում