Նախագահը Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրել Սերժ Սարգսյանի գործով դատախազին եւ եւս երկու հոգու
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը եւ եւս երկու հոգի:
«Արսեն Ռուբիկի Մարտիրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը:
Արմեն Գագիկի Փանոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը:
Գուրգեն Համոյի Հակոբյանը՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը»,- մասնավորապես ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ