Խոսքի ազատության հետևում թաքնվելով՝ ստեղծել են անվտանգ դաշտ հանցագործների համար

Խոսքի ազատության հետևում թաքնվելով՝ ստեղծել են անվտանգ դաշտ հանցագործների համար

Լրագրող Արտակ Համբարձումյանն անդրադառնալով Դուրովի ձերբակալման լուրերին, Ֆեյսբուքում գրառում է արել.

Բիբիսիում տեռորիստներին լուսաբանող խումբը սենց կատակ ուներ, ասում էին՝ Իսլամական Պետության ղեկավարը հիմա էն մարդն ա, ում ձեռքն ա ընկնում իրանց Տելեգրամի ալիքի լոգին-փասվորդը։ 

Եվ իսկականից, գաղտնիք չի, որ համ տեռորիստական խմբերը, համ թմրանյութեր/զենքեր/անօրինական պոռնոմատերիալներ վաճառողները բոլորը վխտում են տելեգրամում։ Հենց հիմա, եթե բացեմ տելեգրամը, մի երկու րոպեում կարամ հերոյին ու առնվազն ատրճանակ վաճառողի գտնեմ։

Էս, իհարկե, հնարավոր ա, քանի որ Տելեգրամի տեր Դուրովը Դուբայի ամենաբարձր աշտարակի գագաթից թքած ա ունեցել ցանկացած վերահսկողության ու մոդերացիայի վրա։ Խոսքի ազատության հետևում թաքնվելով՝ ստեղծել են անվտանգ դաշտ հանցագործների համար ու լիքը փող աշխատել։

Եթե որևէ լրատվամիջոց թմրանյութ/զենք վաճառելու հայտարարություններ տարածի, էլ չեմ ասում տեռորիստների պլատֆորմ դառնա, ոչ մեկ չի զարմանա չէ՞, որ բոլոր կապ ունեցողներին մի րոպեում նստացնեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում