Պորտուգալիայում ուժգին երկրաշարժ է եղել

Պորտուգալիայում ուժգին երկրաշարժ է եղել

Պորտուգալիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են Պորտոյում, Իսպանիայում և Մարոկկոյում: 

Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Պորտուգալիայի կառավարությունում հայտարարել են, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած երկրաշարժը թույլ է տվել ստուգել երկրի պատրաստվածությունը բնական աղետներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում