Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 27-30-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ