Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածի տարածաշրջանում բուք է:

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում