Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 11 855 դեպք
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 11 855 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 18 007 915 է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 1 390 մարդ: Մեկ օրում առողջացել է 26 755 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 17 239 857 է:
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 248 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 371 964 է:
Կարծիքներ