Հայիթիում ռազմական դրություն է հայտարարվել
Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել ռազմական դրություն սահմանել Հանրապետության տարածքում, չորեքշաբթի օրը, նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո:
«Նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո մենք որոշեցինք ռազմական դրություն հայտարարել ամբողջ երկրում»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում:
Նա հասարակության բոլոր ուժերին կոչ է արել միավորվել ժողովրդավարությունը պաշտպանելու համար և նշել, որ մարդասպանները կպատժվեն օրենքին համապատասխան:
Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը երկրի բնակչությանը հանդարտության կոչ է արել ՝ հավաստիացնելով, որ «երկրում իրավիճակը գտնվում է Հայիթիի ազգային ոստիկանության և զինված ուժերի վերահսկողության տակ»:
Կարծիքներ