Հայաստան է ներկրվել «Սպուտնիկ-V»-ի նոր խմբաքանակ

Հայաստան է ներկրվել «Սպուտնիկ-V»-ի նոր խմբաքանակ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

 

Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ:

 

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։

Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

 

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Սպուտնիկ-V»  պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում