ԵՄ-ն 2021թ.-ին 1.4 մլրդ եվրո հումանիտար օգնություն կհատկացնի գործընկեր պետություններին, այդ թվում՝ անդրկովկասյան երկրներին
Եվրամիությունը 60 տոկոսով կընդլայնի իր տարեկան բյուջեն երրորդ երկրներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով՝ այդ կարիքների համար 2021 թվականին հատկացնելով 1.4 մլրդ եվրո: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
«Համաշխարհային մարդասիրական կարիքների աճ ենք նկատում համավարակի ֆոնին: ԵՄ-ն խոշորագույն միջազգային դոնոր է մարդասիրական օգնության հարցում և մտադիր է 2021 թվականին 60 տոկոսով ընդլայնել իր բյուջեն այդ կարիքների համար՝ հասցնելով 1.4 մլրդ եվրոյի»,- ասվում է հայտարարության մեջ:
Օգնության ընդհանուր ծավալը, որը կազմում է 505 մլն եվրո, կհատկացվի Աֆրիկայի երկրներին, ևս 385 մլն եվրո՝ Մերձավոր Արևելքի և Թուրքիայի երկրներին, առաջին հերթին՝ սիրիացի փախստականների կարիքներին: Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների երկրներին, ինչպես նաև անդրկովկասյան պետություններին հատկացվում է 28 մլն եվրո:
Կարծիքներ